Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կարյակինն ապշեցնում է

Կարյակինն ապշեցնում է
12.05.2013 | 20:45

Ստավանգերի միջազգային մրցաշարում պարզապես փայլում է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ով հենց նոր սեւ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանի նկատմամբ ու չորս հնարավորից ունի նույնքան միավոր: Նման գերազանց մեկնարկ համաշխարհային շախմատը չի հիշում առնվազն վերջին երկու տասնամյակում: Այս պահի դրությամբ մյուս մարտերը շարունակվում են, Արոնյանն ունի երկու միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ